Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գինեսի ռեկորդների գիրքը 61 տարեկան է

 Գինեսի ռեկորդների գիրքը 61 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գինեսի ռեկորդների գրքի» առաջին հրապարակման 61 տարին լրանում է օգոստոսի 27-ին: Այն առաջին անգամ լույս է տեսել Մեծ Բրիտանիայում 1955 թվականին: Գիրքը տարեկան հրատարակվում է ավելի քան 80 միլիոն օրինակով 40 լեզվով աշխարհի ավելի քան 100 երկրներում:

Իռլանդական Ուեկսվոֆորդ կոմսությունում «Գինես» գարեջրային ընկերության գործադիր տնօրեն Հյու Բիվերը իր ընկերներից մեկի հետ վիճում է այն հարցի շուրջ, թե եվրոպական հարթավայրերում սավառնող թռչուններից որն է ամենաարագը:

 Երբ Բիվերը վերադառնում է տուն նրա մոտ գաղափար է առաջանում բրիտանական փաբերի այցելուների համար ստեղծել հատուկ ուղեցույց, որը կպարունակեր տեղեկատվություն տարատեսակ ոչ նորմալ ռեկորդների մասին: Յուրօրինակ հրատարակչության թողարկման համար ազնվականը Լոնդոնում հատուկ գործակալություն է հիմնադրում, որը զբաղվում էր տարբեր ձեռքբերումների գրանցումով: Հյու Բիվերը որոշում է գիրքն անվանել իր ծննդավայրի և գարեջրային կազմակերպության անունով: Արդյունքում 1955 թվականի օգոստոսի 27-ին լույս է տեսնում Գինեսի գրքի առաջին օրինակը, որն ընդամենը 198 էջ:

1974 թվականին «Գինեսի ռեկորդների գիրքը» նույնպես գրանցվել է այդ գրքում՝ որպես գրահրատարակչության պատմության մեջ հեղինակային իրավունքով պաշտպանված ամենաճանաչված և ամենատարածված գիրքը։ Գիրքն այնուհետև տպագրվել է 35 լեզվով և ունեցել 262 հրատարակություն:

«Գինեսի ռեկորդների գիրքը» բաղկացած է «Մարդ», «Կենդանական աշխարհ», «Բնություն», «Տիեզերք», «Գիտության աշխարհ», «Արվեստ և զվարճալիքներ», «Շինարարական կառույցների աշխարհ», «Մեխանիկայի աշխարհ», «Գործարար աշխարհ», «Մարդու աշխարհ», «Սպորտ», «Խաղեր և մրցումներ», «Այլևայլք» գլուխներից:

«Գինեսի ռեկորդների գրքում» գրանցվել են նաև մեր հայրենակիցները։ Երևանի Մխիթար Սեբաստացու անվան կրթօջախի առաջին դասարանցի Սեյրան Ֆարմանյանը 1990 թ-ի մարտին, մասնագիտական հանձնաժողովի ներկայությամբ, 1 ժամում կատարել է 3124 կքանիստ, սեպտեմբերին Մոսկվայում այդ ցուցանիշը հասցրել է 3490-ի։ Ռեկորդը գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքի» մոսկովյան հրատարակությունում։ 1990 թ-ի հունիսի 10-ին արցախցի Իգոր Ներսիսյանը 15 ժամ 50 րոպե 37 վայրկյանում լողալով անցել է Սևանա լճի մի ափից մյուսը՝ 45 կմ: 1991 թ-ի հոկտեմբերին արտաշատցի Ռոբերտ Գալստյանը 183 տ քաշով 2 վագոնը Արտաշատի երկաթուղային կայարանի ռելսերի վրա տեղաշարժել է 220 սմ՝ վագոնին կապված պարանը ատամներով բռնած։ Նա նաև 150 կգ ծանրությունը ատամներով գետնից բարձրացրել է 43 սմ:

«Արմենպրես»-ի հաղցորդմամբ` «Գինեսի ռեկորդների գրքի» վերջին հայ ներկայացուցիչը Մանվել Մամոյանն է, ով 2016 թվականի օգոստոսի 25-ին գետնին բռունցքների վրա հրում-ծալում վարժությունը մեկ րոպեում կատարել էր 86 անգամ: Մամոյանն իր նվաճումը նվիրեց քառօրյա պատերազմում զոհված հայ զինվորներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]