1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բելգիայում գրքերի որսի առցանց-խաղ են ստեղծել փոքեմոնների փոխարեն

Բելգիայում գրքերի որսի առցանց-խաղ են ստեղծել  փոքեմոնների փոխարեն

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Pokemon Go-ի հաջողությամբ ոգեշնչված՝ Բելգիայի տարրական դպրոցներից մեկի տնօրենը գործարկել Է առցանց-խաղ, որտեղ խաղացողներին առաջարկվում Է փնտրել իսկական գրքեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

Տարրական դպրոցի տնօրեն Էվելին Գրեգուարի խաղը մի քանի շաբաթում ներգրավել Է ավելի քան 40 հազար խաղացողների: Այժմ նրանք խմբով խաղում են Facebook-ում «Գրքերի որսորդներ» անվան ներքո, բայց Գրեգուարի հետագա ծրագրերի մեջ Է մտնում սմարթֆոնների համար հավելվածի ստեղծումը:   

Խաղի բովանդակությունն այն Է, որ խաղացողներն, ի տարբերություն վիրտուալ «գրպանային հրեշներ» փոքեմոնների, թաքցնում եւ փնտրում են իսկական գրքեր: Ընթերցելուց հետո գիրքն անհրաժեշտ Է վերադարձնել տեղը կամ Էլ վերաուղարկել՝ մյուս «որսորդներին» տալով նոր հուշումներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]