Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բելառուսում սկսվել է ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2016» վարժանքների ակտիվ փուլը

Բելառուսում սկսվել է ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2016» վարժանքների ակտիվ փուլը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում սկսվել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի համատեղ վարժանքների ակտիվ փուլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անխախտ եղբայրություն-2016» վարժանքներն օգոստոսի 23-27-ը տեղի են ունենում Բելառուսում: Դրանցում գործի են դրված ՀԱՊԿ-ի անդամ բոլոր վեց պետությունների զինված ուժերի, ներքին զորքերի եւ ոստիկանության մինչեւ 1,5 հազար զինծառայողներ, ինչպես նաեւ շուրջ 300 միավոր ավիացիոն, զրահատանկային եւ ավտոմոբիլային տեխնիկա:

«Սկսվել Է ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի պրակտիկ գործողությունների փուլը, որոնք ուղղված են խաղաղապահ առաջադրանքների կատարմանը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ուժերի մի մասը համատեղ գործողություններ կիրականացնի գիշերային ժամերին՝ գիշերային տեսունակության սարքերի եւ հետախուզության միջոցների կիրառմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]