Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Apple-ը նորացրել է այֆոնների գործառնական համակարգը

Apple-ը նորացրել է այֆոնների գործառնական համակարգը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան նորացրել է այֆոնների գործառնական համակարգն այն բանից հետո, երբ նախորդ տարբերակը խոցելի Էր դարձել վնասաբեր ծրագրային միջոցների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է Lookout հետազոտական ընկերությունը, Trident անվանումով լրտեսական ծրագիրն օգտվում Էր այֆոնների գործառնական համակարգի երեք խոցելի տեղերից՝ չարագործներին թույլ տալով լիակատար վերահսկողություն ստանալ շարժական սարքերի նկատմամբ:

Նշվում Է, որ վնասաբեր ծրագրային ապահովման միջոցով հաքերները հետեւում Էին օգտատերերին՝ Skype, Gmail, FaceTime եւ Mail.Ru հանրաճանաչ հավելվածների միջոցով հավաքելով նրանց անձնական տվյալները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]