Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երգը որպես աղոթք ու խաղաղության կոչ

Երգը որպես աղոթք ու խաղաղության կոչ

ԳՅՈՒՄՐԻ, 26  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգը որպես աղոթք ու խաղաղության կոչ ներկայացնելով՝  օգոստոսի 25-ին  Գյումրու երիտասարդական պալատում տեղի ունեցավ 11-ամյա պարսկուհի Նիկա Աֆկարիի մենահամերգը՝ «Գյումրին 2016 թ. երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում: Նիկան մենահամերգներին մասնակցում է «Երաժշտությունը հանուն խաղաղության»  հիմնադրամի  նախաձեռնությամբ:

 Չնայած տարիքին՝ Նիկան արդեն հասցրել է  համերգներով հանդես է գալ աշխարհի տարբեր երկրներում՝  դատապարտելով մարդածին բոլոր աղետները՝ չմոռանալով նաև ներկայացնել 20-րդ դարի մեծագույն ողբերգություն Հայոց Ցեղասպանությունը:  Նիկան «Արմենպրես»-ի հետ զրույցում անկեղծացավ՝ մայրիկն է իրեն պատմել հայոց ցեղասպանության մասին, որից հետո ինքն իր ծրագրում ընդգրկել է նաև «Գարուն ա»-ն ու «Կռունկ»-ը:

Նիկայի համերգային ծրագրերին աջակցում  և նվագակցում է մայրը՝ Նազլի Բախշայեշը« ով «Երաժշտությունը հանուն խաղաղության»  հիմնադրամի տնօրենն է:

Ինչպես ներկայացրեց Նիկան՝ իր համերգների գլխավոր նպատակն է աշխարհին խաղաղություն քարոզելը: Այս համերգին Նիկան ներկայացրեց 6 երգ՝ պարսկերեն, ռուսերեն, ճապոներեն և հայերեն՝ որպես եզրափակում հնչեցնելով «Կռունկ»-ը: Յուրահատուկ թավշյա ձայն  ու մեծահասակին հատուկ կատարողական վարպետություն, իսկ ամենակարևորը՝ համամարդկային կոչ, և հանդիսատեսն անկարող է զսպել հիացմունքն ու արցունքները:

Իր կատարողական բարձր արվեստի և հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդման համար Նիկան պարգևատրվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պատվոգրով և Գյումրու երիտասարդական պալատի շնորհակալագրով ու հուշանվերով (իր՝ Նիկայի) գծանկարը, որն ամենաշատն ուրախացրեց փոքրիկ երգչուհուն: Համերգի ավարտին, ի նշան խաղաղության և համերաշխության, Նիկան հանդիսատեսին նվիրեց իր պատրաստած թղթե կռունկները:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]