Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում ուղղված են քրդերի դեմ. Արման Նավասարդյան

Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում ուղղված են քրդերի դեմ. Արման 
Նավասարդյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ռազմական գործողությունները մեկ խնդիր ունեն` ոչնչացնել կամ չեզոքացնել քրդական շարժումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց  արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Ֆորմալ առումով Թուրքիան, իրոք, սկսել է  ռազմական գործողություններ՝ ուղղված «Իսլամական պետության» դեմ, սակայն այդ ամենը ձևական բնույթ է կրում: Այստեղ մի մեծ խնդիր է դրված` հնարավորինս կասեցնել կամ ոչնչացնել քրդական շարժումը:
Թուրքերը չեն թաքցնում, որ Ջարաբուլուս քաղաքը գրավելուց հետո ռազմական գործողություններ են ծավալվելու Սիրիայի սահմանի ամբողջ երկայնքով»,- ասաց Նավասարդյանը:

Նա նշեց, որ Թուրքիան կոպտորեն խախտել է միջազգային իրավունքը:

«Սա, փաստորեն, ռազմական ագրեսիա է: Երկու խոշոր պետությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումը բավականին հետաքրքիր է այս հարցում: Ռուսաստանը կոտրեց ԻՊ-ի ողնաշարը, որը և թուրքերին թույլ տվեց հարձակման անցնել քաղաքի ուղղությամբ: Մյուս կողմից՝ ԱՄՆ-ը փոխեց իր դիրքորոշումը քրդերի նկատմամբ»,- ասաց Նավասարդյանը:

Օգոստոսի 24-ին  Թուրքիայի բանակը ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսում Ջարաբուլուս քաղաքի ազատագրման համար` միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն օդային հարվածներ են հասցրել ԻՊ խմբավորման գրոհայինների դիրքերին, հարվածներ են իրականացնում նաև տանկերով և հրետանիով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]