1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վերակառուցվում է «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման օդային գիծը

Վերակառուցվում է «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման 
օդային գիծը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկական Kalpataru Power Transmission LTD  ընկերությունը, որն իրականացնում է «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման  օդային գծի վերակառուցման աշխատանքները, ավարտել ու շահագործման է հանձնել օդային գծի հինգ  հատվածներից մեկը՝ Գեղարքունիքի մարզով անցնող և «Լիճք» ենթակայանից մինչև «Կամո» ենթակայան ձգվող  մոտ 30 կմ հատվածը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունից, այդ հատվածում Kalpataru Power Transmission LTD  ընկերությունը տեղադրել  ու  մոնտաժել է 91 հենարան:

 Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերության «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման  օդային գիծը  վերակառուցվում է  Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում: Շուրջ 227 կմ երկարությամբ օդային գծի վերակառուցման համար անցկացված միջազգային մրցույթում գլխավոր կապալառու էր ընտրվել հնդկական Kalpataru Power Transmission LTD  ընկերությունը:

«Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային   ծրագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգահամակարգի համար: Դրա արդյունքում վերակառուցվում է 1950-ական թվականներին շահագործման հանձնված  և ֆիզիկապես մաշված 220 կՎ «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» օդային էլեկտրահաղորդման գիծը և  փոխարինվում են գիծը սպասարկող 721 հենարանները:  «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման գիծն  անցնում է Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերով` միացնելով հանրապետության էլեկտրաէներգիա արտադրող հիմնական կենտրոնները՝  կենտրոնական և հարավային մասերը: Վերակառուցման արդյունքում «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման գծի թողունակությունը 250 ՄՎտ-ից  կհասնի 310 ՄՎտ-ի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]