1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հիվանդության պատճառով այս տարվա ընթացքում պատժի հետագա կրումից ազատվել է 4 անձ

Հիվանդության պատճառով այս տարվա ընթացքում պատժի հետագա կրումից ազատվել է 4 
անձ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թ. օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բուժօգնություն են ստացել 596 դատապարտյալներ և կալանավորված անձինք, ստոմատոլոգիական բուժօգնությունից օգտվել են 2286-ը, գրանցվել է ամբուլատոր բուժօգնության 47314 դեպք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, կատարվել են 3272 ֆլյուրոգրաֆիկ, բազմաթիվ ռենտգենոգրաֆիկ և լաբորատոր հետազոտություններ:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ է ուղեգրվել 192 անձ, որից շտապ կարգով` 54-ը:

Առողջապահական մարմինների բուժհիմնարկներ հետազոտման նպատակով ուղեգրվել են 434 հիվանդներ, որոնցից 172-ը` ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված պետական պատվերի ուղեգրերով, իսկ բուժման նպատակով` 133-ը, որոնցից պետպատվերի շրջանակներում բուժվել է 54 հիվանդ: Կատարվել են բազմաթիվ պլանային և հրատապ  վիրահատություններ, որոնցից 69-ը` ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:

Հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատվել է 4 անձ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]