Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիան Սիրիա է ներխուժել քրդերին Եփրատի ձախ ափ վերադարձնելու համար. Յըլդըրըմ

Թուրքիան Սիրիա է ներխուժել քրդերին Եփրատի ձախ ափ վերադարձնելու համար. Յըլդըրըմ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Սիրիայում թուրք-ամերիկյան գործողությունը շարունակվելու են այնքան ժամանակ մինչեւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամները հետ չվերադառնան Եփրատի արեւելյան ափում գտնվող իրենց նախկին դիրքերը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Reuters-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական զորամիավորումների Սիրիա ներխուժման վերաբերյալ հայտարարել էր, որ այդ գործողությունն ուղղված է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման, ինչպես նաեւ PKK-ի դեմ, որի հաջողությունները Սիրիայի հյուսիսում տագնապեցրել են Թուրքիային:

Միջազգային ԶԼՄ-ների համաձայն` օգոստոսի 24-ին Թուրքիա այցելած ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը սիրիացի քրդերից պահանջել է Եփրատ գետի արեւմտյան ափից վերադառնալ արեւելյան ափ: Նա զգուշացրել է, որ եթե քրդական ուժերը այդ քայլը չկատարեն, ապա այսուհետեւ ԱՄՆ-ը ոչ մի օգնություն չի ցուցաբերի նրանց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]