Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քաբուլի Ամերիկյան համալսարանի վրա հարձակման զոհ է դարձել 13 մարդ

Քաբուլի Ամերիկյան համալսարանի վրա հարձակման զոհ է դարձել 13 մարդ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա կատարված հարձակման հետեւանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ 7 ուսանող: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է տեղի ոստիկանությունը:

Նաեւ սպանվել են հարձակումն իրականացրած երկու զինյալները: Ներկայում համալսարանը լիովին ազատված է ահաբեկիչներից:

Համալսարանի շենքի վրա հարձակումը կատարվել էր օգոստոսի 24-ին տեղական ժամանակով ժամը 19:00-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 18:30-ին): Սկզբում շենքի մոտ հզոր պայթյուն է որոտացել, այնուհետեւ շենքի ներսում եւ նրանից դուրս հրաձգություն է սկսվել: Շենքի ազատման գործողությունը շարունակվել է շուրջ տասը ժամ: Առավոտյան Քաբուլի քրեական հետախուզության ոստիկանության պետ Ֆրայդուն Օբայդին հայտնել է դրա հաջող ավարտի մասին:

«Մենք ավարտեցինք շենքի ազատման գործողությունը: Հարձակված երկու անձինք սպանված են»,- ասել է նա: Քաբուլի ոստիկանապետը BBC-ին հայտնել է, որ հաջողվել է փրկել համալսարանի 750 ուսանողների եւ աշխատակիցների: 35 ուսանողներ եւ 9 ոստիկաններ վերքեր են ստացել: Զոհվածների թվում են շենքի երեք պահապաններ եւ երեք ոստիկաններ:

Աֆղանստանի Ամերիկյան համալսարանը գործում Է 2006 թվականից: Ներկայում նրա ուսանողների թիվը գնահատվում է ավելի քան հազար: Համալսարանի շենքի մերձակայքում են գտնվում նաեւ գլխավոր դատախազությունը եւ երկրի խորհրդարանը:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]