Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մոսկվայի կենտրոնում Սիթիբանկի բաժանմունքը գրաված Արամ Պետրոսյանը հանձնվել է իշխանություններին

Մոսկվայի կենտրոնում Սիթիբանկի բաժանմունքը գրաված Արամ Պետրոսյանը հանձնվել է 
իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Բոլշայա Նիկիտսկայա փողոցում Սիթիբանկի բաժանմունքը գրաված տղամարդը բաց Է թողել բոլոր պատանդներին եւ հանձնվել իշխանություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության՝ մայրաքաղաքի վարչությունը: Պարզվել Է, որ առեւանգիչը սնանկացած ձեռնարկիչ Արամ Պետրոսյանն Է: Նա ընդամենը պատանդ Էր վերցրել չորս մարդու:

Լրատվական գործակալությունների աղբյուրները նշում են, որ Պետրոսյանի կրծքին ամրացված տուփը, որը նա ներկայացրել Էր որպես պայթուցիկ սարք, եղել Է աղով լի տուփ: Պաշտոնապես դա չի հաստատված: 

Պատանդառուն պահանջել Է «ֆիզիկական եւ իրավական անձանց սնանկացումը պետական մակարդակով ճանաչել հիվանդություն», ինչպես նաեւ ստեղծել նոր ինստիտուտ այդ խնդիրների լուծման համար:   

55-ամյա Պետրոսյանը հարձակումից առաջ տեսագրել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված տեսաուղերձ եւ տեսահոլովակը զետեղել YouTube-ում:  

Պետրոսյանը նախազգուշացրել Է, որ 2016 թվականի օգոստոսի 24-ին  ինքը «կդիմի ՌԴ-ի Քրեական օրենսգրքի խիստ խախտման»: Նրա խոսքով՝ իր արարքի մասին կխոսեն ոչ միայն Ռուսաստանում, այլեւ արտասահմանում:

Նա իր քայլը բացատրում Է ֆիզիկական եւ իրավական անձանց սնանկացման հիմնախնդրով, որը նա համեմատում Է «ժանտախտի» հետ: Նա գանգատվում Է բանկերի եւ կոլեկտորների գործողություններից:  

Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները, վկայակոչելով իրավապահ մարմինների, հայտնել են, որ Պետրոսյանը պարտքերի տակ Է հայտնվել անհաջող գործարարության պատճառով: Մի քանի տարի նա առաջարկում Էր գործարարության օժանդակման զանազան նախաձեռնություններ: Իրավապահ մարմիններում «Ինտերֆաքս»-ի աղբյուրը հաղորդել Է, որ գործարարն իր առաջարկությունների պատասխան չի ստացել եւ որոշել Է այս կերպ ուշադրություն հրավիրել իր վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]