1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վայոց Ձորում ՃՏՊ-ից Գերմանիայի քաղաքացի է տուժել

Վայոց Ձորում ՃՏՊ-ից Գերմանիայի քաղաքացի է տուժել

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 24-ին, ժամը 13.19-ին ահազանգ է ստացել, որ Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 113-րդ կմ-ին՝ Աղավնաձոր գյուղի խաչմերուկում բախվել են «Mitsubishi pajero IO» մակնիշի 22UN122 (վարորդ՝ Գ. Հ., ծնվ.՝ 1959թ.) և «Mersedes C180» մակնիշի 34UD249 (վարորդ` Ա. Հ., ծնվ.՝ 1973թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:

 «Mitsubishi pajero IO» ավտոմեքենայի վարորդ Գ. Հ.-ն և «Mersedes C» ավտոմեքենայի վարորդ Ա. Հ.-ը և ուղևոր Կ. Կ.-ն (ծնվ.1981թ Գերմանիայի քաղաքացի) հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]