Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սոցիոլոգը նորաստեղծ կուսակցությունների իշխանության համար պայքարելը համարում է մանկամտություն

Սոցիոլոգը նորաստեղծ կուսակցությունների իշխանության համար պայքարելը համարում է 
մանկամտություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Հայաստանում չորս նորաստեղծ կուսակցությունների  իշխանության գալու և խորհրդարանական  ընտրություններում մեծամասնություն ձեռք բերելու հավակնությունը մանկամտության հետևանք է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը անդրադառնալով նորաստեղծ կուսակցությունների խորհրդարանային ընտրություններին պայքարելու ցանկություններին նշել է, որ ուղղակի ընտրության մասնակցելով, հետաքրքրիր ծրագիր գրելով անհնար է ձայներ հավաքել և իշխանության գալ: Ադիբեկյանը նշեց, որ դա ահռելի աշխատանք է և դրա համար հարկավոր է մասնակցել համայնքային ընտրությունների, ձեռք բերել սոցիալական հենքեր, խմբավորումներ, նոր աստիճանաբար ձեռք բերել այն ձայների քանակը, որի միջոցով Ազգային ժողովում հնարավոր է ունենալ  ծանրակշիռ դեր:

«Եթե նորաստեղծ կուսակցությունները ունենային գոնե ուղեղային մասնագետներ, այլ ոչ թե կողմնորոշվեին իրենց առօրյա դիտարկումներով, մակերեսային մոտեցումներով` այդ քայլին չէին գնա, որովհետև դա ծաղրանկար է: 74 կուսակցության կողքին ևս հինգն է առաջանում, սա խոսում է նրա մասին, որ այս ազգը քաղաքականության մեջ ընդհանրապես ոչ մի բանից չի հասկանում, որովհետև նրա հենքային գիտելիքների վերլուծական կարողությունները սահմանափակ են»,- նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

 Ադիբեկյանը շեշտեց, որ նորաստեղծ կուսակցություններից մեկի  խորհրդի նախագահը պահեստապետ աղջիկ է, ինչը սոցիոլոգը անթույլատրելի է համարում և նկատում, որ կուսակցությունները ունեցել են կադրային կամ ֆինանսական խնդիրներ: Նրա խոսքով այդպիսի պաշտոնի մարդը պետք է լինի խարիզմատիկ և ունենա քաղաքական կենսագրություն:

 «Հիմա տեսեք, թե ով է իշխանության համակրում` ՀՀԿ-ն Հայաստանի 725 համայնքներում ունի ղեկավար, ԲՀԿ-ն` 70-ում, իսկ ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը 30-ական համայնքներում: Սրանց ձայները արդեն վերահսկված են: Հիմա, որ գալիս են ձայն տանելու, որտեղից են տանելու և ումից»,- նշեց սոցիոլոգը:

Ահարոն Ադիբեկյանի կարծիքով` նորաստեղծ կուսակցությունները պետք է վերլուծական խմբեր ունենան, որ խորհուրդ տան, թե քանի տարում ինչ կարող է լինել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]