Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սեպտեմբերին Sony-ն կներկայացնի երկու նոր PlayStation

Սեպտեմբերին Sony-ն կներկայացնի երկու նոր PlayStation

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sony ընկերությունը սեպտեմբերի սկզբին կներկայացնի իր PlayStation 4 ամենահանրաճանաչ կցուրդի երկու տարբերակ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

Հրատարակության աղբյուրները պնդում են, որ նոր կցուրդներից առաջինն իրենից ներկայացնում Է PlayStation 4 բնօրինակի slim-տարբերակը, իսկ երկրորդն՝ ավելի հզոր վերափոխակը, որին արդեն PlayStation Neo են կոչել: Ենթադրվում Է, որ այն կպահպանի 4K լուծաչափ, ինչպես նաեւ ավելի առաջավոր գրաֆիկա խաղերում:

Պատկերի այդքան բարձր որակը կպահանջվի առաջին հերթին PlayStation VR վիրտուալ իրականության ակնոցների աջակցման նախագծերին, որի վաճառքը 400 դոլար գնով նախատեսված Է հոկտեմբերին: Ըստ որում խաղերի տեսականին PlayStation 4-ի բոլոր տարբերակների համար չի փոփոխվի:

PlayStation 4 բնօրինակը շուկայում հայտնվել Է 2013 թվականի նոյեմբերին եւ այդ ժամանակվանից ի վեր վաճառվել Է ավելի քան 40 միլիոն օրինակ քանակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]