Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայկական գորգագործության մասին առաջին օտարալեզու գիրքն ապտակ է պատմության զեղծարարներին

Հայկական գորգագործության մասին առաջին օտարալեզու գիրքն ապտակ է պատմության 
զեղծարարներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորգագործությունն ազգային մշակույթի կարևոր մաս է, այն մտածողություն է, աշխարհայացք: «Մենք պետք է հետ վերադարձնենք մեր գորգերը». հենց սա էր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կայացած միջոցառման գլխավոր կարգախոսը:

Ազգային իրերով հարուստ դահլիճում տեղի ունեցավ հայկական գորգագործության մասին առաջին օտարալեզու գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է Գերմանիայում, գրքի հեղինակը պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Աշխունջ Պողոսյանն է: Նրա` «Արցախի գորգագործական մշակույթը» անգլերեն գիտական աշխատությունում ներկայացված են գորգագործության բոլոր տեսակները, պատմությունը, ինչպես է առաջացել գորգագործությունը Հայաստանում, հայկական լեռնաշխարհի, որ մասերում է ավելի տարածված եղել: Գիրքը հեղինակի շուրջ 40 տարիների աշխատանքի արդյունքն է:
«Այս գիրքը իր վրա է սևեռել միջազգային հանրության ուշադրությունը: Գորգը կարծես կիսում է ժողովրդի պատմությունը: Պողոսյանն իր աշխատությունում մեր տարածաշրջանը դիտարկում է, որպես գորգագործության հնագույն կենտրոններից մեկը: Մենք պետք է միայն  հպարտությամբ ընդունենք այս գիրքը, քանզի այն առաջին օտարալեզու աշխատությունն է նվիրված գորգագործությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը:
Միջոցառման հյուրերի խոսքով` թուրքական, ադրբեջանական լոբբին աշխատում է և փորձում իրենց վերագրել հայկական գորգերի դարավոր պատմությունը: Այս տարի կայանալու է գորգագործությանը նվիրված համահայկական գիտաժողով, որը երկրորդն է 2011թ. ի վեր:  
«Այս գիրքը պատասխան է` ընդդեմ ադրբեջանական, թուրքական հոխորտանքների, սակայն միայն մեկ մարդը չի կարող լուծել այս կարևոր հարցը, սա պետք է լուծվի պետական մակարդակով: Օտարները փորձում են իրենց վերագրել մեր մշակույթի կարևոր մասը կազմող գորգագործությունը, սակայն մենք չպետք է դա թույլ տանք»,- ասաց գրքի հեղինակը` Աշխունջ Պողոսյանը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]