«Հայփոստ»-ը մարեց և շրջանառության մեջ դրեց ՀԱՀ 25-ամյակին նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ամերիկյան համալսարանում հունիսի 3-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց համալսարանի 25-ամյակին նվիրված փոստային բացիկ՝ մեկ նամականիշով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Նամականիշի վրա պատկերված է Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքը և համալսարանի 25-ամյակին նվիրված լոգոտիպը: Նամականիշը շրջանառության մեջ է դրել «Հայփոստ» ՓԲ ընկերությունը: Ձևավորման հեղինակը Դավիթ Դովլաթյանն է, տպաքանակը` 500 օրինակ է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում