Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Երևանյան ամառ 2016». մեկնարկել է «Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական 4-րդ փառատոնը

«Երևանյան ամառ 2016». մեկնարկել է «Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական 4-րդ 
փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան ամառ 2016»  եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մեկնարկել է «Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական 4-րդ փառատոնը: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով փառատոնի մասնակիցներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ չորս տարի շարունակ աջակցելով գաղափարի կայացմանը, Երևանի քաղաքապետարանն այսուհետ ևս  պատրաստակամ է օժանդակելու մայրաքաղաքին հմայք հաղորդող քաղաքային ծրագրերին և հատկապես երիտասարդական նախաձեռնություններին: Քաղաքապետի տեղակալը կարևորել է «Արտ ֆեստ»-ի անցկացման գաղափարը նաև  Հայաստան –Սփյուռք համագործակցությունն ընդլայնելու տեսակետից:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փառատոնը  արվեստի տարբեր ուղղություններում սեփական կարողությունները դրսևորելու, համախոհներ ու նոր կապեր ստեղծելու նպաստավոր հարթակ է, ու հայկական արվեստն օտարազգիներին ներկայացնելու լավ հնարավորություն, քանի որ այս տարի առաջին անգամ այն դարձել է միջազգային: Փառատոնի բացման առիթով  Կարապի լճի տարածքում կայացել է համերգ` սիրված ու ճանաչված հայ երգիչների մասնակցությամբ:  «Արտ ֆեստ»-ին այս տարի կմասնակցեն ավելի քան 30 երկրների 16-30 տարեկան երիտասարդ արվեստագետներ: Մասնագիտական հանձնախումբը ցուցադրությունները դիտելուց հետո կորոշի  մրցանակակիրներին: Ժյուրիի կազմում են սիրված դերասաններ Ռաֆայել Քոթանջյանը, Լալա Մնացականյանը, ռեժիսոր Աննա Հեքեքյանը, կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը և այլոք: Փառատոնն ընդգրկում է արվեստի մի քանի ճյուղ՝  թատերական արվեստ, կերպարվեստ, կինոարվեստ, նորաձևություն և երգարվեստ: Փառատոնի նախագահն է ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը: «Արտ ֆեստ 2016» - ը նվիրվում է ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]