Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թրամփը հանրապետական Միթ Ռոմնիին հիմար է անվանել

 Թրամփը հանրապետական Միթ Ռոմնիին հիմար է անվանել

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական Ռոնալդ Թրամփը մի շարք էպատաժային հայտարարություններ է արել իր մրցակիցների հասցեին: Նա «հիմար» է անվանել Հանրապետական կուսակցության ամենաազդեցիկ անդամներից Միթ Ռոմնիին, ով 2012թ-ին ԱՄՆ նախագահի թեկնածու էր ու ընտրություններում պարտվել էր Բարաք Օբամային: 

«Ես Միթ Ռոմնիի երկրպագու չեմ: Նա պարտվեց ընտրություններում, որոնցում պետք է հաղթեր: Նա նման է հիմարի»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Նովոստի» գործակալությունը, ասուլիսի ժամանակ հայտարարել է Թրամփը: 

Ռոմնին հրապարակայնորեն հանդես էր եկել Թրամփի դեմ: ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ նա մշակում է հատուկ պլան՝ միլիարդատերի նախընտրական քարոզարշավը տապալելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]