Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ինչու՞ նոր պայմանագիր կնքենք, եթե Մխիթարյանի պայմանագիրն ավարտվում է 2017-ին. Ռայոլա

Ինչու՞ նոր պայմանագիր կնքենք, եթե Մխիթարյանի պայմանագիրն ավարտվում է 2017-ին. 
Ռայոլա

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվությունը, ըստ որի` հայազգի ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ: «Ինչու՞ նոր պայմանագիր կնքենք, եթե ներկայիս համաձայնագիրն ավարտվում է 2017 թվականին: Մենք դեռ ժամանակ ունենք մտածելու ապագայի մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռայոլայի խոսքերն է մեջբերել Bild-ը:

27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալ»-ը, «Չելսի»-ն և Թուրինի «Յուվենթուս»-ը:

Bild-ն այսօր տեղեկացրել էր, որ Մխիթարյանը մտադիր է մինչև պայմանագրի ավարտը՝ 2017 թվականը, մնալ Դորտմունդում և միայն դրանից հետո որոշել իր ապագան:

27-ամյա կիսապաշտպանն ավարտված մրցաշրջանում դարձել է Բունդեսլիգայի լավագույն ասիստենտ և խաղացողների ու երկրպագուների կողմից ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]