Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մասնագետները քննարկել են մանուկների սնուցման արդի հարցերը

Մասնագետները քննարկել են մանուկների սնուցման արդի հարցերը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագետների, համագործակցության ու տեղեկատվության, գործելակարգերի պակասը, կոմերցիոն շահերը, սննդային վարքագիծն ու անգամ տատիկ-պապիկները խոչընդոտում են Հայաստանում սնուցման ծրագրերի իրականացմանը` եզրակացրել են Երեւանում անցկացված «Այսօրվա սնուցումը կարեւոր է վաղը» համաժողովի բանախոսներն ու մասնակիցները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղից, որի հաղորդագրության մեջ նշված է.

«Սնուցման հետ կապված խնդիրների լուծման համար անհրաժեշտ են գիտական հետազոտություններ, այդ թվում` Հայաստանում բնակչության շրջանում միկրո սննդանյութերի վերաբերյալ ելակետային հետազոտություն, որոնց արդյունքները կօգտագործվեն առկա խնդիրների լուծման համար ռազմավարություն մշակելիս` ամփոփել են հանդիպման մասնկիցները:

Սնուցման արդի հարցերին նվիրված միջազգային համաժողովն անցկացվել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), Կոլումբիա համալսարանի Սնուցման ինստիտուտի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի համատեղ ջանքերով մայիսի 30-31-ը:

«Մեր մասնակցությունը սնուցման հետ կապված խնդիրների լուծմանը Հայաստանում վերջին տարիներին դրսեւորվում է նաեւ նման համաժողովների կազմակերպմամբ,- ասում է ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը: - Նման համաժողովները խնդիրները վեր հանելու համար են, փորձը կիսելու ու լուծումներին մոտենալու»:

Համաժողովի հիմնական նպատակն էր ուշադրություն հրավիրել օրգանիզմում առանցքային միկրո սննդանյութերի՝ վիտամիններ, կալցիում, երկաթ, յոդ եւ այլն, անբավարարությանը, դրանից բխող առողջական խնդիրներին՝ հատկապես մինչեւ 6 տարեկան երեխաների շրջանում, եւ դրանց լրացմանն ուղղված ճանապարհներին։

Երկօրյա զեկուցումները ներկայացրին աշխարհում ու Հայաստանում իրականացվող, սնուցմանը վերաբերող ծրագրերը, հրավիրված փորձագետները խոսենցին մինչեւ 5 տարեկան երեխաների առողջ աճի համար անհրաժեշտ սնուցման, աճի մոնիտորինգի կարևորության եւ այլ արդի թեմաներով։ Զեկուցումներով հանդես եկան արտերկրի ու հայաստանցի բժիշկներ, փորձագետներ: Համաժողովին մասնակցում էին մի քանի հարյուր հայաստանյան մասնագետներ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]