Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևան ՀԷԿ-1 հիդրոէլեկտրակայանի արդիականացման նպատակով կներդրվի 18.9 մլրդ դրամ

Երևան ՀԷԿ-1 հիդրոէլեկտրակայանի արդիականացման նպատակով կներդրվի 18.9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը կհետաձգի երեք տարի ժամկետով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 2-ի նիստի օրակարգում: Ընկերության նպատակն է ապահովել Երևան ՀԷԿ-1 հիդրոէլեկտրակայանի հետագա բնականոն, անվտանգ էլեկտրամատակարարումն ու արդիականացումը, օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը էլեկտրաէներգիա արտադրելու համար: Ծրագրի համար կներդրվի 18.9 մլրդ դրամ, որից մոտ 9.7 մլրդը սարքավորումներ ձեռք բերելու համար:

Վերոնշյալ ներդրումների շնորհիվ կկիրառվեն ռուսական, հնդկական և գերմանական արտադրության ժամանակակից սարքավորումներ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 60 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.– 232, 2017թ.- 249 և 2018թ.-265 հազ. դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]