Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ալենիչևը կշարունակի աշխատանքը «Սպարտակ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում

Ալենիչևը կշարունակի աշխատանքը «Սպարտակ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոդիոնովը հայտարարել է, որ Դմիտրի Ալենիչևը կշարունակի թիմում աշխատանքը գլխավոր մարզչի պաշտոնում: «Ալենիչևը շարունակում է աշխատանքը պայմանագրին համապատասխան: Մանրամասներ չեմ հայտնի: Դրանք ներքին հարցեր են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ռոդիոնովի խոսքերն է մեջբերել championat.com-ը:

Մրցաշրջանի արդյունքներով «Սպարտակ»-ը Պրեմիեր լիգայում զբաղեցրել է 5-րդ տեղը: Այդ արդյունքը թույլ է տվել թիմին հանդես գալու Եվրոպայի լիգայի խաղարկությունում:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Սպարտակ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Ալենիչևին հնարավոր է փոխարինի «Ռոստով»-ի գլխավոր մարզիչ Կուրբան Բերդիևը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]