Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պետությունը հարկային արտոնություններ է տրամադրում Դիլիջանի և հարակից տարածքների զարգացման նպատակով

 Պետությունը հարկային արտոնություններ է տրամադրում Դիլիջանի և հարակից տարածքների 
զարգացման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային արտոնությունների կիրառության կարգը (ներառյալ արտոնությունների կիրառության համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը) հաստատելու մասին» որոշման նախագիծ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն ընդգրկված է կառավարության հունիսի 2-ի նիստի օրակարգում:

Նախագծի նպա­տակն է Դիլիջանի և հարակից տարածք­ների զարգացման ու ներդրումների խրախուսման և արտոնությունների կիրառ­­ության կարգի համար հիմք ընդունվող` գործարքների կատա­րումը հիմ­նա­վորող փաստա­թղթերի սահ­մա­նումը:

«Տավուշի մարզի Դիլի­ջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրա­խուս­­ման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտել 2015 թվա­­­կանի օգոստոսի 1-ից: Օրենքով նախատեսված են որոշ հարկային արտո­­նու­թ­յուն­ներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]