Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը հիմնանորոգում է համայնքային ենթակայության ստեղծագործական կենտրոնները

Երևանի քաղաքապետարանը հիմնանորոգում է համայնքային ենթակայության 
ստեղծագործական կենտրոնները

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի 2016թ. շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի Աջափնյակ, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում մեկնարկել է համայնքային ենթակայության ստեղծագործական կենտրոնների հիմնանորոգման գործընթացը: Ըստ այդմ նախատեսվում են հատակների նորոգման,  լուսամուտների և դռների նորերով փոխարինման, տանիքի վերանորոգման,  բարեկարգման, ներքին և արտաքին հարդարման, սանհանգույցների, օդափոխության, ջրամատակարարման և էլեկտրամատակարարման համակարգերի վերանորոգման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Զարթոնք» գեղարվեստական դաստիարակության ստեղծագործական կենտրոնում նաև անցկացվում է ջեռուցման նոր համակարգ: Ստեղծագործական կենտրոնների հիմնանորոգման ծրագիրը նախատեսվում է  ավարտել մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]