Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բյուրականցիները խոչընդոտել են «Արտավազդիկ» հուշարձանի պահպանական գոտու նախկին տեսքի վերականգմանը

Բյուրականցիները խոչընդոտել են «Արտավազդիկ»  հուշարձանի  պահպանական  գոտու 
նախկին տեսքի վերականգմանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բյուրական համայնքի բնակիչները խոչընդոտել են «Եկեղեցի Արտավազդիկ» հուշարձանի տարածքում ՀՀ  դատական ակտերի հարկադիր կատարման  ծառայության և ոստիկանության աշխատակիցները գործողությունները, որոնք ուղղված են եղել հուշարձանի պահպանական  գոտու նախկին տեսքը վերականգնելու վերաբերյալ դատարանի վճիռն ի կատար ածելուն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, որի  հաղորդագրության մեջ նշված է. «2014թ. Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող  հանրապետական  նշանակության  «Եկեղեցի Արտավազդիկ» հուշարձանի /պետ.ցուցիչ` 2.28.17/ պահպանական գոտու տարածքում ինքնակամ  շինություններ են կառուցվել: Հուշարձանի տարածքում  անօրինական գործողություններ իրականացնողներն անհաղորդ էին մնացել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության բազմաթիվ նախազգուշացումներին:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը` պետական սեփականություն համարվող հողի նկատմամբ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և իրավախախտների կողմից ինքնակամ կառույցները քանդելու և հուշարձանի պահպանական գոտու նախկին վիճակը վերականգնելու պահանջով, 2015թ. հուլիսի 27-ին հայց է հարուցել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

 09.02.2016թ. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է բավարարել է ՊՈԱԿ-ի հայցը, պարտավորեցնել հայցով պատասխանողներ Ա.Թադևոսյանին և Ժ.Ալեքսանյանին՝ ՊՈԱԿ-ի աշխատակիցների անմիջական հսկողությամբ, քանդելու  «Եկեղեցի Արտավազդիկ» հուշարձանի պահպանական գոտու տարածքում իրականացված կառույցները և վերականգնելու հուշարձանի պահպանական գոտու տարածքի նախկին  տեսքը` առանց մետաղական կառուցվածքով տաղավարի, եկեղեցու տարածքում գտնվող սրբատաշ և անկանոն քարերից կառուցված ցանկապատի, ցանկապատի հարակից խճաքարով հարդարված հրապարակի, եկեղեցի տանող խճաքարով հարդարված արահետի, բետոնյա հիմքով ճաղավանդակներից պատրաստված մետաղական դռան, ջրագիծ անցկացնելու համար փորված խրամուղու և դրանում տեղադրված ջրագծի, բետոնյա  ջրավազանի, աղբյուրի, էլեկտրասյան, կոյուղագիծ անցկացնելու նպատակով փորված խրամուղու, դրանում տեղադրված կոյուղագծի:

Դատարանի  վճիռը ի կատար  ածելու  վերաբերյալ   կատարողական  թերթիկը  գտնվում է ԴԱՀԿ ծառայությունում: Ս.թ. մայիսի  31-ին  ԴԱՀԿ-ի և ոստիկանության աշխատակիցները այցելել են հուշարձանի տարածք դատարանի վճիռն ի կատար ածելու, սակայն, վերջիններիս գործողություններին խոչընդոտել են հուշարձանի տարածքում հավաքված Բյուրական համայնքի բնակիչները:

Դատարանի վճռին առնչվող գործողությունները ներկայում ԴԱՀԿ ծառայության իրավասության շրջանակում են, սակայն, ՊՈԱԿ-ը հետամուտ է լինելու  հարցի օրենքով սահմանված կարգով  լուծմանը»:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]