Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետն ու Իրանի արդարադատության նախարարը քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ վարչապետն ու Իրանի արդարադատության նախարարը քննարկել են տնտեսական 
համագործակցության զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 31-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Մուստաֆա Փուրմոհամմադիին և քննարկել տարբեր ոլորտներում հայ-իրանական համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է Իրանի արդարադատության նախարարի այցը մեր երկիր և համոզմունք հայտնել, որ այն նոր մակարդակի կբարձրացնի դատաիրավական ոլորտում երկկողմ համագործակցությունը: Հաղորդագրության մեջ նշված է. «Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների կառավարությունների միջև հարաբերություններն ակտիվ զարգանում են, ինչին էապես նպաստում են բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը:  Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է դարավոր բարեկամ Իրանի հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումն ու խորացումը:

Պարոն Փուրմոհամմադին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և արդյունավետ գնահատել իր այցի շրջանակում ունեցած պաշտոնական հանդիպումները: Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի փոխհարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն, և Իրանը հետևողական է երկկողմ կապերն էլ ավելի ընդլայնելու և սերտացնելու հարցում: Պարոն Փուրմոհամմադին բարձր է գնահատել իրանահայ համայնքի դերը երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման ու խորացման գործում:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում հայ-իրանական համատեղ ծրագրերի ընթացքի, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ և վերահաստատել հայ-իրանական հարաբերություններն առավել սերտացնելու և խորացնելու փոխադարձ պատրաստակամությունը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ կողմերը կարևորել են անվտանգության, խաղաղության ու կայունության ապահովումը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]