Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ուկրաինայի հայերի միությունը ներկայացուցչություն Է բացում Բրյուսելում

Ուկրաինայի հայերի միությունը ներկայացուցչություն Է բացում Բրյուսելում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) պատվիրակությունն այցելել Է մի շարք եվրոպական երկրներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Բելգիա եւ Նիդեռլանդներ կատարած այցերի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Եվրոպայի հասարակական-քաղաքական գործիչների, հայկական սփյուռքի եւ հոգեւորականության ներկայացուցիչների հետ:

Մի շարք կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել Լոնդոնում, Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտում, Նիդեռլանդների Հաագա եւ Ամստերդամ քաղաքներում:

Ինչպես հայտնել են ՈւՀՄ-ի մամուլի ծառայությունը, Բրյուսել  այցի ընթացքում լուծվել Է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցչության գրասենյակի բացման հարցը:

Ինչպես AnalitikaUA.net-ին տված մեկնաբանության մեջ նշել Է ՈՒՀՄ-ի նախագահ Վիլեն Շատվորյանլը, ապրիլյան իրադարձությունները նոր իրողություն են թելադրում, եւ սփյուռքահայերին հարկավոր Է պատրաստ լինել հնարավոր բոլոր մարտահրավերներին: «Մեզ անհրաժեշտ Է ակտիվացնել համագործակցությունը ինչպես տարբեր երկրների համայնքների, այնպես Էլ Հայաստանի հետ: Առջեւում սպասվում Է մեծ աշխատանք՝ ուղղված համահայկական խնդիրների լուծմանը»,-հայտարարել Է Շատվորյանը:

Ինչպես արդեն հաղորդվել Է, 2013 թվականից միջազգային համագործակցությունը դարձել Է ՈՒկրաինայի հայերի միության զարգացման գերակա ուղղությունը: Միության ներկայացուցիչները հարթակներ են ստեղծում ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ այլ տարածաշրջանների կազմակերպությունների հետ համագործակցելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]