Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Եվրոպայի արական սեռի բնակչությունը 250 տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել Է իգականին

Եվրոպայի արական սեռի բնակչությունը 250 տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել Է 
իգականին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիտարկումների ողջ պատմության ընթացքում առաջին անգամ, որոնք իրականացվում են 1749 թվականի մարդահամարից ի վեր, Շվեդիայում տղամարդիկ թվով գերազանցել են կանանց: Համանման գործընթացներ են տեղի ունենում Նորվեգիայում, Դանիայում, Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում: Դա բացառիկ երեւույթ Է արեւմտյան երկրների համար, որտեղ իգական սեռի բնակչությունը միշտ Էլ գերազանցել Է արականին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ժողովրդագրական նոր թրենդի պատճառների ու հետեւանքների մասին հայտնել Է Phys.org-ը:

Առաջին անգամ պատմական տեղաշարժը գրանցել են 2015 թվականի մարտին. պարզվել Է, որ Շվեդիայում տղամարդիկ 277-ով ավելի են: Մեկ տարվա ընթացքում այդ տարբերությունg աճել Է մինչեւ 12 հազար: Թեեւ 10-միլիոնանոց բնակչության համար դա այնքան Էլ մեծ թիվ չԷ, ապագայում խզումը միայն կմեծանա, պնդում են գիտնականները:

Թեեւ Եվրոպայում 105 նորածին տղաներին բաժին Է ընկնում միջին հաշվով 100 աղջիկ, կանանց կյանքի ավելի մեծ տեւողության պատճառով նրանք թվով գերազանցում են տղամարդկանց: Բայց վերջերս այդ միտումը սկսել Է փոխվել. Նորվեգիայում տղամարդիկ թվով առաջ են անցել դեռ 2011 թվականին, Դանիայում եւ Շվեյցարիայում երկու սեռերի թվաքանակը հավասարվել Է: Գերմանիայում, որտեղ երկու համաշխարհային պատերազմների պատճառով տղամարդկանց թիվը կտրուկ պակասել Էր, սեռերի հարաբերակցությունը խախտվել Էր. 1960 թվականին 100 կանանց բաժին Էր ընկնում 87 տղամարդ՝, 2015 թվականին՝ մինչեւ 96 տղամարդ:  2050 թվականին նույն այդ պատկերն են ակնկալում տեսնել Մեծ Բրիտանիայում:

Այս երեւույթը բացատրում են երկու պատճառներով՝ տղամարդկանց կյանքի տեւողության աճով (առողջապահության եւ աշխատանքի պահպանության բնագավառում առաջընթացի շնորհիվ) եւ Աֆրիկայի ու Մերձավոր Արեւելքի երկրներից տասնյակ հազարավոր փախստականների ժամանումով, որոնց ճնշող մեծամասնությունն արական սեռի են: Միայն Շվեդիայում 2015-2016 թվականներին ապաստան են ստացել 35 հազար դեռահասներ, որոնք երկիր են ժամանել առանց ծնողների:  

Ժողովրդագիրները հնարավոր են համարում, որ տղամարդկանց ավելցուկը կանանց իրենց պայմանները թելադրելու ավելի մեծ հնարավորություններ կտա: Ընդ որում՝ միաժամանակ կարող Է աճել այն տղամարդկանց կողմից սեռական բռնության վտանգը, որոնք չեն կարողանում իրենց զուգընկեր գտնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]