Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արփինե Հովհաննիսյանն Իրանի գործընկերոջ հետ քննարկել է արդարադատության ոլորտում համագործակցության ամրապնդման մասին հարցեր

Արփինե Հովհաննիսյանն Իրանի գործընկերոջ հետ քննարկել է արդարադատության ոլորտում 
համագործակցության ամրապնդման մասին հարցեր

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 31-ին ընդունել է  Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Մոստաֆա Փուրմոհամադի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արփինե Հովհաննիսյանը ողջունել է գործընկերոջը և նշել, որ Իրանը, լինելով Հայաստանի ամենավստահելի գործընկեր ու բարեկամ երկրներից մեկը, Հայաստանի հետ արդարադատության ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ ունի:

ՀՀ արդարադատության նախարարի հրավերով Հայաստան ժամանած ԻԻՀ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ երկու երկրների դատաիրավական ոլորտի փոխգործակցության զարգացումը կնպաստի նաև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Հանդիպման ընթացքում գործընկերները քննարկել են դատապարտյալների փոխանակմանը, արդարադատության ոլորտում համագործակցության ամրապնդմանը, իրավական փոխօգնության հետագա զարգացմանը, ինչպես նաև փոխադարձ այցելություններ կազմակերպելուն վերաբերող  մի շարք հարցեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]