Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ջոնի Դեփը, չնայած բոյկոտի փորձերին, համերգ Է տվել Շվեդիայում

Ջոնի Դեփը, չնայած բոյկոտի փորձերին, համերգ Է տվել Շվեդիայում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Ջոնի Դեփը Hollywood Vampires խմբի հետ միասին մայիսի 30-ին ելույթ Է ունեցել Ստոկհոլմում, չնայած սոցցանցերում համերգը բոյկոտելու կոչերին: Երաժիշտների ելույթը լսելու Էր եկել մի քանի հազար մարդ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mirror-ին:

Համերգային հարթակի մամուլի քարտուղար Գրոնա Լունդն ընդգծել Է, որ կազմակերպիչները հանդես են գալիս ամեն տեսակ բռնության դեմ, բայց չեն կարող Ջոնի Դեփին դատապարտել, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չԷ: Նշվում Է, որ Ստոկհոլմում գտնվելու ընթացքում դերասանը հյուրանոցում Էր մնում ութ մարդու պահպանության ներքո:

Ստոկհոլմի համերգը Hollywood Vampires-ի եվրոպական շրջագայության բաղկացուցիչ մասն Է: Շվեդիայից հետո երաժիշտները կուղեւորվեն Դանիա եւ Ռումինիա:

Մայիսի 23-ին Էմբեր Հերդը, որն իր ամուսնուց փոքր Է 23 տարով, ապահարզան Է տվել: Նա Դեփին մեղադրել Է ընտանեկան բռնության եւ հարբեցողության մեջ: Դերասանի նախկին կինը՝ Վանեսա Պարադին, եւ նրա դուստրը՝ Լիլի Ռոուզը, հանդես են եկել Դեփի պաշտպանությամբ: 

Դեփը եւ Հերդը ամուսնացել են 2015 թվականի փետրվարին: Նրանց հարաբերությունները Պարադիի հետ դերասանի ամուսնալուծության պատճառ Էին դարձել, որի հետ նա ապրել Է 14 տարի:

Ջոնի Դեփը 2015 թվականից Hollywood Vampires խմբում կիթառ Է նվագում Էլիսոմ Քուփերի եւ Ջո Փերիի (Aerosmith) հետ միասին: Խումբը ձայնագրել Է մեկ ալբոմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]