Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ԿԲ-ն սահմանել է քաղվածքների միանման ձևանմուշներ

ՀՀ ԿԲ-ն սահմանել է քաղվածքների միանման ձևանմուշներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանկային հաշիվներից, վճարային քարտերից կամ սպառողական վարկերից օգտվող քաղաքացիները, պարզ և միասնական ամսական քաղվածքների միջոցով հուլիսի 1-ից կկարողանան հեշտությամբ հետևել իրականացված գործարքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ֆինանսական ծառայությունների վերաբերյալ սպառողներին տրամադրվող քաղվածքներից օգտվելիս քաղաքացիները հաճախ դժվարանում են ստուգել կատարված մուտքերի, ելքերի, սառեցումների, ապասառեցումների, ապաարգելադրումների վերաբերյալ տեղեկությունները:

Քաղվածքները երբեմն բարդ են, պարունակում են խիստ մասնագիտական տերմիններ, և քանի որ վերջիններս թողարկվում են տարբեր ֆինանսական կազմակերպությունների կողմից, տարբեր ձևաչափերի են: 

Կենտրոնական բանկը հիշյալ քաղվածքների օգտագործումը դյուրացնելու համար սահմանել է քաղվածքների միանման ձևանմուշներ, որոնք կսկսեն տրամադրվել սպառողներին հուլիսի 1-ից: Նոր ձևաչափի քաղվածքները պարզ են, պարունակում են տեղեկատվություն սառեցումների, ապասառեցումների, արգելադրումների, ապաարգելադրումների, փոխարժեքի վերաբերյալ: Քաղվածքներում ներառված տեղեկատվությունը տրամադրվելու է Unicode տիպի տառատեսակով:

Բացի այդ, քաղվածքները կարող են առավել հարմարավետ  օգտագործվել որպես անձնական ֆինանսների կառավարման գործիք՝ սպառողներին հնարավորություն տալով հեշտությամբ հաշվարկներ կատարել, ստուգել մուտքերն ու ելքերը, իրենց պարտավորությունները, ստացված եկամուտները, համեմատություններ կատարել նախորդ ժամանակահատվածի տվյալների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]