Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի տնտեսական աճը 2016թ. առաջին եռամսյակում կազմել է 4.4 տոկոս

Հայաստանի տնտեսական աճը 2016թ. առաջին եռամսյակում կազմել է 4.4 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը 2016թ. առաջին եռամսյակում կազմում է 4.4 տոկոս: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2016 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հայրապետյանը: «Մենք 5.5 տոկոս տնտեսական ակտիվության դիմաց այս տարվա առաջին եռամսյակում ունենք 4.4 տոկոս տնտեսական աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հայրապետյանը:

ԱՎԾ աշխատակազմի ղեկավարը նշեց, որ աճը հիմնականում պայմանավորած է արտահանման ծավալների աճով: Աճին նպաստել է նաև արդյունաբերության ոլորտում արձանագրված աճը: «Այս դեպքում հիմնականում հանքարդյունաբերության ոլորտի աճն է նպաստել ՀՆԱ-ի նման ցուցանիշին: Եթե 2015թ. ամբողջ հանքարդյունաբերության 70.2 տոկոս կշիռն է արտահանվել, ապա այս տարի արդեն արտահանվել է ողջ հանքարդյունաբերության 86.9 տոկոսը: Այսինքն, ավելի շատ է արտահանվել այս տարի»,- պարզաբանեց Արայիկ Հայրապետյանը:

Նա հայտնեց, որ 2016թ. արձանագրվել է նաև խմիչքների արտադրության 1.6 տոկոս, ծխախոտի արտադրության 6.4 տոկոս աճ: Աճը  պայմանավորված է եղել արտահանման պահանջարկով: «Մենք աստիճանաբար սկսում ենք ավելացնել արտահանման ծավալները Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ»,- ընդգծեց ԱՎԾ աշխատակազմի ղեկավարը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]