Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

2016թ. առաջին եռամսյակում Հայաստանի պետական պարտատոմսերի եկամտաբերության աճ է արձանագրվել

2016թ. առաջին եռամսյակում Հայաստանի պետական պարտատոմսերի եկամտաբերության աճ 
է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին եռամսյակում շրջանառության մեջ եղած  պետական պարտատոմսերի ծավալն անվանական արժեքով կազմել է 339 միլիարդ դրամ: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2016 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: «Հաշվի առնելով, որ այս տարվա եռամսյակն անհամեմատ ավելի բարենպաստ էր, քան 2015թ. առաջին եռամսյակը պետական պարտատոմսերի տեղաբաշխման տեսակետից՝ պարտքի միջին ժամկետայնությունը կազմել է 1949 օր, այն դեպքում, երբ 2015թ. այն 1743 օր էր:  Փոքր ինչ աճ է արձանագրել պետական պարտատոմսերի եկամտաբերությունը՝ կազմելով 14.3 տոկոս՝ 2015թ. 13.72 տոկոսի դիմաց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ջանջուղազյանը:

Կարճաժամկետ պարտատոմսերի ծավալը ընդհանուր պարտատոմսերի կառուցվածքում կազմել է 6.2 տոկոս: 2015թ. մարտի 31-ի դրությամբ այն բացարձակ թվով  33.5 միլիարդ դրամ է եղել կամ 11.7 տոկոս: «Այլ կերպ ասած՝ կարճաժամկետ պարտատոմսերի տեսակարար կշիռը նվազել է ընդհանուր կառուցվածքում: 170 միլիարդ դրամ կամ 50.3 տոկոս կազմել է միջնաժամկետ պարտատոմսերի տեսակարար կշիռը, իսկ երկարաժամկետ պարտատոմսերը՝ 146 միլիարդ դրամ կամ 43.2 տոկոսը»,- եզրափակեց ՀՀ գլխավոր գանձապետը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]