Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ալի Լարիջանին հաստատվել է Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում

Ալի Լարիջանին հաստատվել է Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նոր գումարման խորհրդարանի պատգամավորները մայիսի 31-ին կայացած լիագումար նիստում Ալի Լարիջանիին հաստատել են Իսլամական Հանրապետության օրենսդիր իշխանության բարձրագույն մարմնի խոսնակի պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են իրանական լրատվական գործակալությունները: Նրանց տվյալներով՝ Լարիջանիի թեկնածությունը պաշտպանել են քվեարկած 276 օրենսդիրներից 237-ը:

Մայիսի 29-ին Լարիջանին ընտրվել Էր Մեջլիսի (Իրանի խորհրդարան) ժամանակավոր խոսնակ՝ մինչեւ ղեկավար կազմի հաստատումը: Մայիսի 31-ին այդ կազմը հաստատվել Է:

Նախագահի առաջին տեղակալի պաշտոնն ստացել Է Մասուդ Փեզեշքիանը, երկրորդ փոխխոսնակ Է դարձել Ալի Մոթահարին: Նախագահությունում ընտրվել Է եւս 12 մարդ: Նրանցից յոթը ներկայացնում են պահպանողական ուժերի դաշինքը, հինգը՝ «Հույս» խմբակցությունը, որը միավորում Է բարենորոգիչների դաշինքի պատգամավորներին: 

Ալի Լարիջանին Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահի պաշտոնն զբաղեցնելու Է արդեն երրորդ անգամ: 2008 թվականին նա ընտրվել Էր առաջին անգամ, իսկ չորս տարի հետո վերընտրվել Էր այդ պաշտոնում եւ գլխավորել 8-րդ եւ 9-րդ գումարումների Մեջլիսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]