Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախի վարչապետը հանդիպել է գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ

Արցախի վարչապետը հանդիպել է գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գարու բերքահավաքի կազմակերպման և գնային քաղաքականության հարցերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ բերքահավաքի ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում պետք է համակարգված աշխատանք կազմակերպել բերքը անկորուստ հավաքելու համար: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է շրջաններում առկա կոմբայնների քանակով և հայտնել, որ անհրաժշետության դեպքում,  նախօրոք ձեռքբերված  պայմանավորվածության համաձայն, հունիսի 1-ից ՀՀ-ից կբերվեն հացահատիկահավաք կոմբայններ` աշխատանքները ժամանակին կազմակերպելու նպատակով:

Գյուղնախարար Ա. Մխոյանի խոսքով` հանրապետությունում արդեն հնձվել է գարու շուրջ 500 հեկտար ցանքատարածություն՝ 20 ցենտներ նախնական միջին բերքատվությամբ: Գարին կմթերվի հանրապետության 5 մթերման կետերում և Երևանում:

Խորհրդակցության հիմնական հարցի` գարու սակագնի շուրջ մտքեր փոխանակելուց հետո որոշվել է գարին Երևանի պահեստում մթերել կիլոգրամը 120, իսկ հանրապետության մթերման կետերում` 105 դրամով: Հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ ունեցող հողօգտագործները մթերված բերքի արժեքի 20 տոկոսը տեղում կստանան կանխիկ` բերքահավաքի հետ կապված ծախսերը հոգալու համար:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]