Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրամիությունում Ռուսաստանը որակել են «ռազմավարական խնդիր»

Եվրամիությունում Ռուսաստանը որակել են «ռազմավարական խնդիր»

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջնաժամկետ հեռանկարում ԵՄ-ի արտաքին քաղաքական ռազմավարության նախագծում, որը մշակվել Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի գերատեսչության կողմից, Ռուսաստանի հետ Եվրամիության հարաբերությունները որակվել են որպես «ռազմավարական խնդիր»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 31-ին հայտնել Է Եվրահանձնաժողովին մոտ կանգնած EurActiv ինտերնետ-ռեսուրսը:

«Ռուսաստանը, որքան ես հիշում եմ, նշվելու Է որպես «ռազմավարական խնդիր»: Ոչ գործընկեր, ոչ Էլ թշնամի, այլ ռազմավարական խնդիր, ինչը, ինչպես ես եմ կարծում, շատ լավ դիվանագիտական ձեւակերպում Է»,-ԶԼՄ-ները մեջբերում են եվրոպացի դիվանագետի խոսքը: Նա հայտնել Է նաեւ, որ փաստաթղթի նախագծում միջազգային ասպարեզում ՌԴ-ի հետ ԵՄ-ի փոխգործակցությունը սահմանված Է որպես «սահմանափակ համագործակցություն»:

Դրա հետ մեկտեղ դիվանագետը խոստովանել Է, որ ԵՄ-ի մի շարք երկրներ այս ձեւակերպումներն անհարկի կոշտ են համարում եւ կցանկանային մեղմացնել դրանք: Ընդհակառակը, ԵՄ-ի այլ անդամներ «պնդում Էին, որ Ռուսաստանը պետք Է ագրեսոր երկիր հայտարարվի Ուկրաինայի նկատմամբ»:

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի դիվանագիտական աղբյուրը Բրյուսելում հայտնել Է, որ ԵՄ-ի 28 անդամ երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները հունիսի 28-29-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն եւ, ինչպես սպասվում Է, հավանություն կտան միջնաժամկետ հեռանկարում ԵՄ-ի արտաքին քաղաքական ռազմավարությանը եւ, մասնավորապես, կորոշեն Եվրոպայի «ռազմավարական գործընկերներին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]