1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան դժգոհ է ԵՄ-ից և փորձում է կարգավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ.Գարիկ Քեռյան

Թուրքիան դժգոհ է ԵՄ-ից և փորձում է կարգավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ.Գարիկ 
Քեռյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան, դժգոհ լինելով ԵՄ-ից, փորձում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման համար կան նախադրյալներ, և դա կապված է ռուսական ինքնաթիռի խուցումից հետո տեղի ունեցած որոշ քաղաքական գործընթացների հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը: Նա նշեց, որ Թուրքիան խոցեց ռուսական ինքնաթիռը ու դրա դիմաց ստացավ Արևմուտքի օժանդակությունը, արժանացավ Արևմուտքի ծափահարություններին, ինչպես նաև եղան 3 մլրդ եվրո ստանալու խոստումներ` կապված փախստականների հարցը կարգավորելու հետ: Դրանից բացի, եղան խոստումներ Թուրքիայի քաղաքացիների համար դեպի ԵՄ առանց վիզայի ռեժիմ սահմանելու հետ կապված:

«Հետագայում թուրքերը դժգոհ մնացին իրենց տրված և՛ փոխհատուցումից, և՛ վիզայի ռեժիմի հարցի ձգձգումից, ու ստացվեց այնպիսի իրավիճակ, որ խոստումներն ի կատար չածվեցին և Թուրքիան փոշմանեց: Ի դեպ, փոշմանելը կապված է նաև տնտեսական որոշ գործընթացների հետ: Մասնավորապես, Ռուսաստանն ու Թուրքիան փոխադարձաբար տնտեսական պատժամիջոցներ կիրառեցին: Դրա հետևանքով զգալի հարված հասցվեց Թուրքիայի տնտեսական մի քանի ոլորտներին: Այժմ թուրքերը մտածելու շատ բան ունեն, արժե՞ր արդյոք այդքան տրվել Արևմուտքի թելադրանքին և կրել այդքան կորուստներ»,-ասաց Գարիկ Քեռյանը:

Մյուս կողմից, ըստ նրա, Ռուսաստանը տեսավ, որ, փաստորեն, Արևմուտքի նպատակը Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների սառեցմամբ Ռուսաստանի հարավային ճանապարհի փակումն էր և մերձավորարևելյան զարգացումներում նրա մեկուսացումը:  « Փորձելով բարելավել Թուրքիայի հետ հարաբերությունները, Ռուսաստանը, փաստորեն, փորձում է Արևմուտք-Թուրքիա տանդեմում որոշակի ճեղք մտցնել: Այս ամենը հաշվի առնելով, կարող ենք ասել, որ տեղի է ունենում քաղաքական շահերի նոր վերադասավորում,  օգուտների, վնասների նոր հաշվարկ: Այնպես որ,  չեմ զարմանա, եթե ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորվեն: Չէի ասի, որ Թուրքիան դեմքով շրջվում է դեպի Ռուսաստանը, բայց հարաբերությունների բարելավման համար նպաստավոր պայմաններ կան: Հիշեք Էրդողանի խոսքերը` դուք գնացեք ձեր ճանապարհով, մենք գնանք մեր ճանապարհով»,-ասաց Գարիկ Քեռյանն` ընդգծելով, որ ամեն դեպքում Թուրքիան վերանայելու է Արևմուտքի հետ համագործակցության այն ձևաչափերը, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ:

Թե ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորւմն  ինչ ազդեցություն կթողնի տարածաշրջանային զարգացումների վրա, քաղաքագետը դժվարացավ նշել: Ըստ նրա, նախ պետք է հասկանալ, թե այդ կանխատեսվող բարելավումը մինչև որ փուլ կհասնի:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան առաջարկում է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման համար աշխատանքային խումբ ստեղծել: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները՝ չնայած Սու-24-ի հետ կապված միջադեպին:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվել են 2015 թվականի վերջին, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական Սու-24 ինքնաթիռը։ Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ է սահմանել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]