Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մկրտիչ Արզումանյանը կանցկացնի Amerianews-Kids Casting-ը

Մկրտիչ Արզումանյանը կանցկացնի Amerianews-Kids Casting-ը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Ամերիաբանկ»-ը 4-8 տարեկան երեխաների համար նախաձեռնել է Amerianews-Kids միջոցառումը, որը կվարի բոլորի կողմից սիրված հումորիստ-դերասան Մկրտիչ Արզումանյանը, նույն ինքը՝ Մկոն: Միջոցառումը տեղի կունենա հունիսի 1-ին, Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց), ժամը 12:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ամերիաբանկ»-ից, միջոցառման ընթացքում անցկացվելու է երկու մրցույթ՝ «Իմ ապագա Հայաստան» խորագրով նկարչական և Amerianews-Kids Casting հաղորդավարի մրցույթ:

Հաղորդագրության մեջ նշված է. «Նկարչական մրցույթի ընթացքում փոքրիկների նկարած աշխատանքները անանուն կհրապարակվեն «Ամերիաբանկ»-ի facebook-յան էջում և լավագույն 5 նկարների հեղինակները կստանան անակնկալ նվերներ: Նշենք, որ տվյալ նկարների 2 հեղինակ ընտրվելու է «Ամերիաբանկ»-ի կողմից, իսկ 3-ը`կլինեն առավելագույն «like» ունեցող աշխատանքները: Նկարչական մրցույթի արդյունքները կամփոփվեն ՀՀ Սահմանադրության օրը` ս.թ. հուլիսի 5-ին:

Amerianews-Kids հաղորդավարական մրցույթի ընթացքում երեխաներից հարցազրույց կվերցնի Մկրտիչ Արզումանյանը և հենց նա էլ կընտրի ամենաակտիվ ու անկաշկանդ 8 փոքրիկի, որոնք հետագայում կվարեն Amerianews-Kids հաղորդումը: Amerianews-Kids Casting-ի արդյունքները կամփոփվեն հունիսի 15-ին և կհրապարակվեն Ամերիաբանկի facebook-յան պաշտոնական էջում և Ամերիա ընկերությունների խմբի www.amerianews.am կայքում:

Միջոցառումը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի «Ամերիաբանկ»-ի YouTube պաշտոնական էջում:

Միջոցառման մասնակցությունն անվճար է:  

Բոլորիդ սպասում ենք այս ուրախ օրը միասին նշելու:

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]