1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կովկասյան ջազի փառատոնը կհասնի նաև Ախալցխայի Ռաբաթ ամրոց

Կովկասյան ջազի փառատոնը կհասնի նաև Ախալցխայի Ռաբաթ ամրոց

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հունիսին արդեն  յոթերորդ անգամ տեղի կունենա «Կովկասի  ջազ փառատոն 2016»-ը: Այն կայանալու է ԱՄՆ-ի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի  ջազային երաժիշտների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «javakhq.info»-ին:

Փառատոնի համերգները կսկսվեն հունիսի 8-ից Թբիլիսիում, իսկ  գալա համերգը տեղի կունենա հուլիսի  11-ին Ախալցխայի Ռաբաթ  ամրոցում: Առաջին անգամ փառատոնի ընթացքում, հունիսի 1-ից մինչև 14-ը ներառյալ, համատեղ ուսուցողական ջազային ծրագրով հանդես կգա հանրահայտ սաքսոֆոնահար և մանկավարժ, ամերիկահայ Ջեյմի Էբերսոլդը, ինչպես նաև Թբիլիսիի պետական կոնսերվատորիան`  երկշաբաթյա կրթական ծրագրով:  Կվարեն  ԱՄՆ –ի  Լուիսվիլ  /Louisville / համալսարանի ուսուցիչներ,  երաժիշտներ Մայքլ Թրեյսը և  Քրեյգ Վագները:

Փառատոնի շրջանակում նախատեսում են կլոր սեղաններ Վրաստանի, Հայաստանի, Գերմանիայի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների երաժշտության փորձագետների մասնակցությամբ:  Փառատոնի կազմակերպիչն է  «Art Bridge» կազմակերպությունը`  Վրաստանի հուշարձանների պահպանության  և մշակույթի նախարարության, ինչպես նաև Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ:

«Կովկաս ջազ փառատոն 2016-ի» գործընկերներ են թուրքական մշակութային կենտրոնը, Թբիլիսիի Վ. Սարաջիշվիլիի պետական կոնսերվատորիան, Գյոթեի անվան ինստիտուտը  և  Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]