Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ-ի ու Բելառուսի միջև գազային հարցի շուրջ բանակցությունները կրկին ձախողվել են

 ՌԴ-ի ու Բելառուսի միջև գազային հարցի շուրջ բանակցությունները կրկին ձախողվել են

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Բելառուսի միջև գազային հարցի շուրջ բանակցությունները կրկին ավարտվել են առանց արդյունքի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «gazeta.ru»-ին:

Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարում էր փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, Բելառուսի պատվիրակությունը` Վլադիմիր Սեմաշկոն: Կողմերը քննարկել են գազի գնին վերաբերող հարցեր: Կողմերի հանդիպումը կայացել է, սակայն որոշում առայժմ չկա:

Ավելի վաղ Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովիկը հայտարարել էր, որ Բելառուսը Ռուսաստանից չի ստանա զեղչեր: Բելառուսի Էներգետիկայի նախարարությունում էլ հայտարարել էին, որ ցանկանում են երկու անգամ իջեցնել ռուսական գազի գինը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]