Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 33-ամյա տղամարդուն դանակահարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 33-ամյա տղամարդուն 
դանակահարելու 
դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապան քաղաքում 33-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2016 թվականի մայիսի 29-ին, ժամը 00:10-ի սահմաններում, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ Ե.Հովհաննիսյանը:

Նույն օրը՝ ժամը 02:30-ին, ինքնակամ ներկայացել է Կապան քաղաքի բնակիչ 50-ամյա Ս.Դավթյանը և հայտարարել, որ Կապանի Հ.Ավետիսյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Ե. Հովհաննիսյանի հետ, որի ժամանակ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրան:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ս.Դավթյանը ձերբակալվել է, հանցագործության գործիք հանդիսացող դանակը՝ առգրավվել:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, այդ թվում` կասկածյալի ցուցմունքներում մատնանշված տվյալներն ստուգելու ուղղությամբ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]