Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Քննիչները մեղադրանք են առաջադրել քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառած անձին

Քննիչները մեղադրանք են առաջադրել քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառած 
անձին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

2016 թվականի ապրիլի 6-ին «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ էր ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կողմնային պատի կտրած-ծակած թափանցող վերքով, ձախ թոքի վնասումով» իրենց մոտ է տեղափոխվել Սերգեյ Աբրահամյանը:

Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական քննության տվյալներով՝ տուժող Ս.Աբրահամյանն ու մեղադրյալ Ռ.Կայիլյանը  միմյանց ճանաչել են վաղուց. ծանոթացել են «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում։ Դեպքի օրը՝ 2016 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ս. Աբրահամյանը գնացել է հանդիպելու Ռ.Կայիլյանի հորեղբորը, ում շենքի բակում հանդիպել է Ռ.Կայիլյանին և վերջինիս ընկերոջը։  Հանդիպման ընթացքում զրուցել են քրեակատարողական հիմնարկում միասին պատիժ կրելու ժամանակահատվածի մասին, որի ընթացքում Ս.Աբրահամյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել  Ռ.Կայիլյանի հասցեին, ինչին ի պատասխան՝ վերջինս նրան հարվածել է:

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ս.Աբրահամյանը դիմել է փախուստի, իսկ Ռ.Կայիլյանը հետապնդել է նրան, բռնություն գործադրել նրա նկատմամբ, իր մոտ գտնվող դանակով հարվածել Աբրահամյանի որովայնին և դեպքի վայրից դիմել փախուստի, իսկ Ս.Աբրահամյանը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Ապացույցների համակցությամբ՝ Ռ.Կայիլյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելը):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]