Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԼՂ խնդիրը որոշ առումով անտեսված է եղել միջազգային հանրության կողմից. բրիտանական ամսագրի գլխավոր խմբագիր

ԼՂ խնդիրը որոշ առումով անտեսված է եղել միջազգային հանրության կողմից. բրիտանական 
ամսագրի գլխավոր խմբագիր

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում կայունության ապահովումը կողմերի պատասխանատվության ենթակա հարց է, նրանք են պատասխանատու տարածաշրջանում այդ կայունության եւ խաղաղության հաստատման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Լոնդոնի «Կովկասյան հետազոտություններ» ամսագրի գլխավոր խմբագիր Լոուրենս Բրոերսը: Անդրադառնալով ղարաբաղյան հարցում միջազգային հանրության դերին՝ նա նշեց, որ հարցը որոշ առումով անտեսված է եղել:

«Միջազգային հանրության կողմից ինչ-որ տեղ նկատվել է անտեսվածություն այս հարցի վերաբերյալ. այն կարծես սովորել է մտածել, որ այդ սառեցված կոնֆլիկտներին շատ  ուշադրություն չեն դարձնում:  Կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է կայուն կերպով ուշադրություն դարձնի այս հարցին, և իրոք, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համագործակցում են, միասին են աշխատում այս ուղղությամբ, որոշակի արդյունքներ ենք տեսնում»,- ասաց նա:

Նա հաստակեցրեց, որ անտեսվածության է մատնված եղել, մասնավորապես, հրադադարի պահպանմանն ուղղված մշտադիտարկման մանդատը: «Գիտենք, որ շփման գծում դիտորդները 6-ն են, եւ ես կարծում եմ, որ կա հստակ հակասություն այդ մանդատի եւ վերջին երկու տարիներին ցուցաբերված բռնության մասշտաբների միջեւ: Խրախուսելի է, որ մենք տեսնում ենք այդ մանդատն ընդլայնելու պատրաստակամություն հատկապես երկու երկրների հանդիպումից հետո, չնայած այդ հանդիպման ժամանակ եւս եղան որոշակի հակասական հայտարարություններ: Ամեն դեպքում չեմ կարծում, որ ունենք շատ լավատես լինելու որեւէ պատճառ, սակայն սա է այսօրվա օրակարգը»,- նշեց բրիտանական ամսագրի գլխավոր խմբագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]