Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իվանիշվիլին «Վրացական երազանք»-ին կօգնի առաջիկա խորհրդարանական ընտրություններում

Իվանիշվիլին «Վրացական երազանք»-ին կօգնի առաջիկա խորհրդարանական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին պնդում Է, որ ինքն առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված անձնական շահեր չունի, բայց մտադիր Է ակտիվ մասնակցություն ունենալ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության նախընտրական արշավին:

«Ես ապագա ընտրությունների հետ կապված ոչ մի անձնական պլան ու նպատակ չունեմ: Իմ միակ հոգսն այն Է, որ 10-15 տարի անց այն գործը, որի հիմքը դրել են մեր նախնիները, բարեհաջող ավարտվի, եւ ես ձեզ հետ միասին ուրախանայի Վրաստանի կյանքով»,-գրված Է Իվանիշվիլիի բաց նամակում:

Իվանիշվիլին հիմնադրել Է «Վրացական երազանք» կառավարող կոալիցիան, որը միավորեց վեց կուսակցություն, բայց ժամանակի ընթացքում դրանցից երկուսը լքեցին այն: Այսօրվա դրությամբ միավորումը փաստորեն տրոհված Է. յուրաքանչյուր կուսակցություն ինքնուրույն Է գնալու խորհրդարանական ընտրություններին, որոնք նշանակված են հոկտեմբերին:

Նախորդ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունեցել 2012 թվականին, հաղթանակ են բերել կոալիցիային, որը կառավարող ուժի դիրքից հեռացրեց Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորած «Միասնական ազգային շարժում կուսակցությանը: Այն մեծամասնություն ստացավ խորհրդարանում եւ կառավարություն ձեւավորեց միլիարդատեր Իվանիշվիլիի գլխավորությամբ:

Մեկ տարի անց նախագահական ընտրությունները նույնպես շահեց «Վրացական երազանք»-ից թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Դրանից հետո Իվանիշվիլին հայտարարեց, որ հիմնական խնդիրը կատարված Է եւ թողեց վարչապետի պաշտոնը:

Ընդդիմությունը պարբերաբար հայտարարում Է, որ Իվանիշվիլին, չնայած այն բանին, որ պաշտոնապես հեռացել Է քաղաքականությունից, շարունակել Է կառավարել երկիրը, բայց արդեն կուլիսներից հետեւից, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am