Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գրեթե 14 հազար միգրանտներ են շաբաթվա ընթացքում փրկվել Միջերկրական ծովում

Գրեթե 14 հազար միգրանտներ են շաբաթվա ընթացքում փրկվել Միջերկրական ծովում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած շաբաթ Միջերկրական ծովում գրեթե 14 հազար միգրանտներ են փրկվել, որոնք լեփ-լեցուն նավակներով փորձում Էին հասնել Եվրոպա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է սահմանների հսկողության Frontex գործակալությունը, որի կենտրոնակայանը գտնվում Է Վարշավայում:

«Անցած շաբաթ Միջերկրական ծովի կենտրոնական մասում շուրջ 13 հազար 800 միգրանտներ են փրկվել որոնողափրկարարական 90 գործողությունների անցկացման շրջանակներում: Դրանց մասնակցել են այն բոլոր նավերը եւ թռչող սարքերը, որոնք տարածաշրջանում գործի են դրվել գործողության ընթացքում, ինչը գրեթե 5 հազար կյանք Է փրկել: Փրկված բոլոր միգրանտներն ուղարկվել են Իտալիա»,-նշել Է գործակալության մամուլի ծառայությունը:

Frontex-ի տվյալներով՝ միգրանտները փորձում Էին ծովը հատել կամրջանավերով, փայտե նավակներով եւ ձկնորսական նավերով, որոնց մեծ մասը լեփ-լեցուն են եղել: Արդյունքում շրջվել են երեք նավակներ, իսկ դրանց մի քանի հարյուր ուղեւորներ, ողջ մնացածների տվյալների համաձայն, խեղդվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]