Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դավիթ Լոքյանն ընդունել է ՔՈՎԻ ինժեներական խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին

Դավիթ Լոքյանն ընդունել է ՔՈՎԻ ինժեներական խորհրդատվական ընկերության 
ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մայիսի 30-ին ընդունել է ՔՈՎԻ (COWI) ինժեներական խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին, ովքեր տեխնիկական աջակցություն են ցուցաբերում Ասիական Զարգացման Բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող «Կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավման ներդրումային ծրագրի» իրականացմանը: Ծրագրի շրջանակներում արդեն մշակվել են «Ռազմավարական զարգացման պլանը, ճանապարհային քարտեզը և երկարաժամկետ ներդրումային պլանը» զեկույցը, որը բանկը ներկայացրել է ՀՀ կառավարության հաստատմանը, ինչպես նաև Գյումրի քաղաքը և հարակից տարածքները սպասարկող տարածաշրջանային աղբավայրի իրագործելիության ուսումնասիրության և աղբավայրի (Բենիամին համայնքում) տեղադիրքի ընտրության պլանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Ողջունելով հյուրերին` նախարարը հետաքրքրվել է Շիրակի մարզի աղբահանության ծրագրի ընթացքով:  Խորհրդատուների թիմի անդամները հանգամանորեն ներկայացրել են մարզի աղբահանության ֆինանսատնտեսական և նախագծային աշխատանքները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ծրագրի սակագնային քաղաքականությանը: Քաղաքացիներին բարձր սակագնով ծանրաբեռնելու աննպատակահարմարությունից ելնելով, նախարար Դավիթ Լոքյանն առաջարկել է վերանայել ծրագրի ֆինանսական մասը, հնարավորինս նվազեցնել այն`սակագնային քաղաքականությունը համապատասխանեցնելով հայաստանյան իրականությանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]