Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՏՀՏ և ԲՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՏՀՏ և ԲՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով, հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել 2016թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա և ՏՀՏ և ԲՏ ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային ադմինիստրատոր, ցանցեր, կիբերանվտանգություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Մրցույթում հաղթած զորակոչիկներն ժամկետային զինվորական ծառայության կնշանակվեն ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության հատուկ ստորաբաժանումներում։

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև հունիսի 10-ը կարող են ուղարկել իրենց տվյալները (անձնագիր, կրթությունը հավաստող փաստաթուղթ, ինքնակենսագրություն, մասնագիտացված կազմակերպության միջնորդություն և, առկայության դեպքում, մասնագիտական հավաստագրերի պատճեն) [email protected] էլ. hասցեով, hեռախոս` +374 10 294416:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]