Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերմանիայի իշխող կոալիցիայի պատգամավորը հորդորում է Թուրքիային առերեսվել անցյալի հետ

Գերմանիայի իշխող կոալիցիայի պատգամավորը հորդորում է Թուրքիային առերեսվել անցյալի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեադեմոկրատական միության պատգամավոր, Գերմանիա-Հայաստան դաշինքի նախագահ Ալբերտ Վայլերը մեծ ակնկալիքներ ունի, որ Թուրքիան քաջություն կունենա ընդունելու սեփական անցյալը Հայոց ցեղասպանության հետ կապված: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին գերմանացի պատգամավորի գրասենյակից` ներկայացնելով հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկման վերաբերյալ Վայլերի դիրքորոշումն ու սպասումները:

«Հունիսի 2-ն Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման վճռորոշ ամսաթիվ է: Հատկապես ողջունելի է, որ այս դեպքում կոալիցիոն կուսակցություններն ու Կանաչները համաձայնության են եկել միջկուսակցական բանաձևի հարցում: Ես բազմիցս` թե՛ խորհրդարանում ունեցած իմ ելույթների ժամանակ, թե՛ Հայաստանում, հայտարարել եմ, որ Գերմանիան` որպես Օսմանյան կայսրության դաշնակից, հատուկ հանձնառություն պետք է ստանձնի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում: Անգամ 101 տարի անց մենք պետք է աշխարհում բնակվող քրիստոնյա հայերի միլիոնավոր ժառանգներին ցույց տանք մեր վշտակցությունը»,- նշել է Վայլերը:

Նա ցավով է արձանագրել, որ Թուրքիան մինչև օրս չի ճանաչել պատմական իրողությունը: «Դժբախտաբար, Թուրքիան մինչև օրս քաջություն չի ցուցաբերում սեփական անցյալը և տեղի ունեցած անարդարությունը ճանաչելու հարցում: Հանձնառությունն ու անցյալի հետ առերեսումը հաշտեցման լավագույն ճանապարհը կարող էր լինել:  Այս բանաձևի միջոցով մենք ցանկանում ենք նախապատրաստել այդ ճանապարհը և խրախուսել Թուրքիայի քաջ ժողովրդավար գործիչերին` փնտրելու Հայաստանի հետ արդար աշխատանքի և հաշտեցման ուղին, որպեսզի ապագայում երկու երկրներն իրար ավելի մոտ լինեն»,- եզրափակել է Գերմանիայի իշխող կոալիցիայի պատգամավորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]