1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կհիմնանորոգվի Մարտունի – Վարդենիս – Սոթք միջպետական մայրուղու անբարեկարգ հատվածը

Կհիմնանորոգվի Մարտունի – Վարդենիս – Սոթք միջպետական մայրուղու անբարեկարգ 
հատվածը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտունի – Վարդենիս – Սոթք միջպետական (Մ-11) մայրուղու կմ 6,5-10,834 հատվածի անբարեկարգ վիճակի կապակցությամբ նշված ճանապարհահատվածը ներառված է «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով 2016թ. հիմնանորոգվող ճանապարհների ցանկում։

Ճանապարհահատվածի հիմնանորոգման համար մրցույթն արդեն հայտարարված է և ըստ սահմանված ընթացակարգի՝ մինչև հունիսի վերջը, կմեկնարկեն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ավելի քան 15 տարի չնորոգված այս ճանապարհահատվածն ամբողջությամբ հիմնանորոգվելու է։ Հեռացվելու է գոյություն ունեցող արդեն քայքայված ենթահիմքը և այն փոխարինվելու է նորով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Աշխատանքները ներառում են՝ եղած ենթահիմքի քանդում, նոր ենթահիմքի ու նոր խճային հիմքի կառուցում, ասֆալտե ծածկույթի տեղադրում։ Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ կիրականացվեն նաև ջրահեռացման խողովակների, ինչպես նաև ճանապարհային նշանների, արգելապատնեշների և արգելափակոցների տեղադրման աշխատանքներ: Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ֆինանսավորմամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]