Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գիտնականները գտել են բուժման նկատմամբ կայուն քաղցկեղի դեմ պայքարի եղանակը

Գիտնականները գտել են բուժման նկատմամբ կայուն քաղցկեղի դեմ պայքարի եղանակը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջորջիայի Տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները հաղթանակ են տարել ենթաստամոքսային գեղձի քացկեղային ուռուցքի դեղորայքային կայունության նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Cancer Gene Therapy հանդեսը:

Մոլեկուլային կենսաբանները չարորակ բջիջներում ավելացրել են որոշակի տիպի միկրոՌՆԹ (ռիբոնուկլեինային թթու), որը կանոնավորում Է այն գեների ակտիվությունը, որոնք պատասխանատու են բուժման նկատմամբ հիվանդության անընկալունակության համար: Գիտնականները պարզել են, որ miR-347b-ի մակարդակի բարձրացումն ուռուցքն ավելի ընկալունակ Է դարձնում դեղորայքի նկատմամբ:

ՄիկրոՌՆԹ-ները ՌՆԹ-ի կարճ մոլեկուլներ են, որոնք կարգավորիչների դեր են կատարում: Մեկ միկրոՌՆԹ-ն կարող Է վերահսկել կոորդինացված գործառույթներ իրականացնող մի քանի գեների ակտիվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]